SMART MENU. MARKET. MANAGEMENT.

Համընդհանուր հարթակ թվային մենյուի, մարքեթինգի և ռեստորանի կառավարման համար։

7 օր անվճար, առանց բանկային քարտի

Ժամանակակից QR մենյու։ Կատալոգ։ Ձեր նախընտրած դիզայնով

Ձեր բրենդային էջը msmart.am հասցեով — հյուրը սկանավորում է և ընտրում վայրկյանների ընթացքում՝ ցանկացած հեռախոսից։

Ձեր սեփական բրենդային ենթադոմեն
Լուսանկարներ, գներ և կատեգորիաներ
Որոնում և զամբյուղ
Աշխատում է առանց հավելվածի
Դիտել դեմոն

Մեկ վահանակ ձեր ամբողջ ռեստորանի համար

Կառավարեք մենյուն, ամրագրման հայտերը, QR կոդերը և վերլուծությունը մեկ հարմար վահանակից։

Իրական ժամանակի պատվերներ — շուտով
Մենյուի և կատեգորիաների կառավարում
Ամրագրման հայտերի արկղ
Առցանց վճարումներ — շուտով
Վերլուծություն և վիճակագրություն
Բացել վահանակը

Ընտրեք ձեր իդեալական փաթեթը

Սկսեք 7 օր անվճար։ Ցանկացած պահի փոխեք կամ դադարեցրեք։

Starter
Իդեալական սկսնակ բիզնեսների համար
59 000 ֏/տարի
≈ $160
1 QR մենյու
Մենյուի կառավարում
Անսահմանափակ լուսանկարներ և կատեգորիաներ
Մենյու՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն
Ամրագրման հայտեր
Գովազդի վահանակ
24/7 աջակցություն
Սկսել անվճար

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է QR մենյուն

Ձեր մենյուն՝ որպես վեբ-էջ, տպագիր գրքույկի փոխարեն։ Յուրաքանչյուր սեղանին դնում եք փոքր QR-կոդ. հյուրն ուղղում է տեսախցիկը, և մենյուն բացվում է իր հեռախոսում՝ լուսանկարներով, գներով և նկարագրություններով։ Ոչինչ տպել պետք չէ, և գինը փոխելիս՝ վերատպել։

Որքա՞ն ժամանակ է պետք սկսելու համար

Սովորական մենյուի համար՝ մոտ տասնհինգ րոպե։ Գրանցվում եք, ավելացնում կատեգորիաներն ու ուտեստները, ընտրում ձեր սրահին համապատասխան տեսքը և տպում QR-կոդը։ Կարող եք սկսել ձեր գործող մենյուի լուսանկարից։

Հյուրերս պետք է հավելված ներբեռնե՞ն

Ոչ։ Մենյուն բացվում է հեռախոսի արդեն իսկ առկա բրաուզերում։ Հյուրից հավելված ներբեռնել խնդրելը պատվերը կորցնելու ամենաարագ ձևն է, ուստի մենք դա երբեք չենք անում։

Կարո՞ղ եմ ինքս փոխել գներն ու ուտեստները

Այո՝ ձեր հեռախոսից, և փոփոխությունն անմիջապես երևում է բոլոր սեղաններին։ Ոչ մի ծրագրավորող, ոչ մի սպասարկման հայտ, ոչ մի սպասում։ Եթե խոհանոցում ինչ-որ բան վերջացավ, մեկ հպումով թաքցնում եք և հետո վերադարձնում։

Մենյուն աշխատու՞մ է հայերեն, ռուսերեն և անգլերեն

Այո։ Նույն մենյուն կարող եք հրապարակել երեք լեզվով, և յուրաքանչյուր հյուր այն տեսնում է իր հեռախոսի լեզվով՝ ավտոմատ։ Երևանում սա կարևոր է. մեկ սեղանին հանգիստ կարող են պետք գալ երեքն էլ։

Հյուրերը կարո՞ղ են պատվիրել և վճարել սեղանից

Դեռ ոչ — այսօր msmart-ը կենդանի QR մենյու է՝ ամրագրման հայտերով և վերլուծությամբ։ Սեղանից պատվերն ու վճարումները (քարտ, Apple Pay, Google Pay) մշակման փուլում են։ Մինչ այդ պատվերներն ընդունում եք սովորական ձևով, իսկ մենյուն միշտ արդիական է։

Որքա՞ն է արժենում

Starter փաթեթն արժե ամսական 5 900 ֏, կամ 59 000 ֏՝ մեկ տարվա համար նախապես վճարելիս, այսինքն՝ երկու ամիսն անվճար է։ Կարող եք փորձել առանց քարտ մուտքագրելու։ Գինը ներառում է մենյուն, QR-կոդերը և թարմացումները. առանձին տեղադրման վճար չկա։